Երևան

Կատարվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկայում ևս նախատեսվում է նշված խաչմերուկներում փոփոխել լուսացույցային ռեժիմները, ինչը կնպաստի փոխադրամիջոցների ավելի անարգել երթևեկությանը և տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովմանը հիմնական ուղղություներով։ Նշված աշխատանքների ավարտից հետո՝ առաջիկա շաբաթների ընթացքում վարչության կողմից կսկսվեն իրականացվել Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, որոնցով նախատեսում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։