Երևան

Հայտնի է Ազնավուրի արձանի բացման օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին. հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ արձանը ձուլվում է Գյումրիում, այս շաբաթ ամբողջությամբ պատրաստ կլինի։ Հուլիսի 16-ին այն կտեղադրվի, իսկ երկու օր անց տեղի կունենա բացումը։ Կմասնակցեն նաև Իլ դը Ֆրանսից ու Փարիզից։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է. «Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։ Նախկինում Երևանի քաղաքապետարանը նման աշխատանքները հիմնականում ավելի շատ ընդունել է որպես նվեր, բայց, կարծում եմ, սա այն դեպքերից է, երբ ճիշտ է՝ հենց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է, քաղաքապետարանն է ֆինանսավորում։ Ընտրությունը կատարել ենք Շառլ Ազնավուր հիմնադրամի ու Նիկոլայի հետ՝ հանձնաժողովով, թե ինչ արձան պետք է տեղադրվի»։