Երևան

Մեծ հնչեղություն ստացավ հասարակության շրջանում. Պետրոս Պետոյան

Հունիսի 21-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ սպորտային մեծ միջոցառում, որտեղ հավաքվել էին մասնակիցներ բոլոր մարզասրահներից. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցել է Կենտրոնի վարչական ղեկավար Պետրոս Պետոյանը.

«Ունեինք դրսից հրավիրված հյուր։ Մոտ 500 հոգի մասնակցեց միջոցառմանը։ 4 ժամանոց միջոցառում էր, որը մեծ հնչեղություն ունեցավ հասարակության կողմից։ Հույս ունեմ՝ կլինի շարունակական, ու կունենանք ամեն տարի Կենտրոն վարչական շրջանում»,- ասել է նա։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին՝ ինչու՞ միայն Կենտրոնում, Պետոյանն ասաց. «Դե, քանի որ ես եմ կազմակերպել։ Բայց իրականում բոլոր մարզասրահներից էին, ոչ միայն Կենտրոնից, կարելի է ասել՝ երևանյան սպորտային միջոցառում էր»։