Երևան

Մերգելյանի այգին վերածվել է գեղեցիկ միջավայրի

Երևանը կառուցում ենք մի պարզ համոզմամբ՝ քաղաք մարդկանց համար, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Քաղաքում պետք է լինեն կանաչ և խնամված տարածքներ՝ հասանելի բոլորին: Մերգելյանի այգին՝ իր խաղահրապարակներով ու կանաչապատ տարածքներով, վերածվել է գեղեցիկ միջավայրի՝ դառնալով երևանցիների սիրելի վայրերից մեկը հանգստի, ժամանցի և զբոսանքի համար»,- գրել է քաղաքապետը։