Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։
Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից:
Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները զարգանան, խաղան և ժամանակ անցկացնեն անվտանգ ու որակյալ պայմաններում։