Երևան

Ուղետոմսի թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:

QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.

Տրանսպորտային քարտ
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից)
Բջջային հավելված: