Թիվ 110 մանկապարտեզը հիմնանորոգվել է՝ մեր երեխաների կրթության, զարգացման և խաղի համար ստեղծելով հարմարավետ ու անվտանգ միջավայր։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բարեկարգվել է նաև բակային տարածքը՝ ավելացվել են խաղահրապարակներ, կանաչապատ հատվածներ, որտեղ փոքրիկները կարող են իրենց օրն անցկացնել ուրախ և ակտիվ։
Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է ներդրում կատարել նախադպրոցական կրթության համակարգում՝ յուրաքանչյուր երեխայի արժանի մանկություն և կրթական հնարավորություններ ապահովելու համար»,- գրել է քաղաքապետը։