Շենգավիթ վարչական շրջանում կառուցել և վերանորոգել ենք ֆուտբոլի դաշտեր՝ ստեղծելով ավելի բարեկարգ, հարմարավետ և անվտանգ միջավայր մեր երեխաների և երիտասարդների համար։ Այս մասին սոցցանցում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա քայլ է՝ հանրային սպորտը խթանելու, ակտիվ և առողջ ապրելակերպը քաղաքի տարբեր հատվածներում հասանելի դարձնելու ուղղությամբ»,- գրել է քաղաքապետը։