Երևան

«Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ստացվել է 20.000 հայտ

Ժողովրդավարության հիմքում քաղաքացին է։ Իսկ «Ակտիվ քաղաքացի» հարթակը հենց այն գործիքն է, որը Երևանում քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել քաղաքային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը։

2024 թվականի ապրիլից մինչև օրս «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով քաղաքային խնդիրների վերաբերյալ 20.000 հայտ է ստացվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերած երևանցիներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր արագ, պատասխանատու և պրոֆեսիոնալ արձագանքել են հայտերին՝ լուծելով բազմաթիվ խնդիրներ։

Եթե Դուք էլ եք ցանկանում մասնակցել Երևանի վերափոխման գործընթացին՝ բարձրաձայնելով քաղաքային խնդիրների մասին ու առաջարկելով լուծումներ, միացե՛ք «Ակտիվ քաղաքացի» հարթակին։
Գրանցվեք և եղեք Երևանում տեղի ունեցող փոփոխությունների համահեղինակը։