Երևան

Ազարյանի մարզադպրոցի կառուցմանը ժամանակը սեղմ է. քաղաքապետ

Ազարյանի մարզադպրոցի կառուցմանը ժամանակը սեղմ է. քաղաքապետ

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման ծրագրին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ շատ սեղմ ժամանակ կա այն կառուցելու համար.

«Հուսով եմ՝ կառուցապատող ընկերությունը այդ կարողությունն ունի՝ սեղմ ժամկետներում և որակով իրականացնել այս աշխատանքները։ Դրանք մեր ամենակարևոր ծրագրերից մեկն են։ 2027թ. աշխարհի առաջնությանը պետք է համապատասխան ենթակառուցվածքը պատրաստ լինի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական