Երևան

«Չլինեմ-չիմանամ՝ նոր բնակիչներ գան․ քաղաքացիների կյանքը վտանգի տակ է»․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս շենքերում բնակվող անձինք առաջին հերթին պետք է գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է»․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերին։ 

«Քաղաքապետարանն այս ծրագիրն իրականացնում է միայն այս պատճառով։ Ոչ լիազորություն ունի, ոչ՝ պարտավորություն ունի»,- ասել է Տիգրան Ավինյանը

Նա շեշտել է, որ շենքերը պետք է քանդվեն․ «Այս ցիկլը պետք է ինչ-որ կետում ավարտվի։ Բոլոր այն շենքերը, որոնք ազատեցինք բնակիչներից, չլինեմ-չիմանամ՝ նոր բնակիչներ գան, տեղավորվեն և որոշեն, որ իրենք նույնպես պետք է այդ արտոնություններն ստանան։ Քանդել այդ շենքերը հիմնահատակ, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել»։

Նրան զեկուցեցին, որ Արցախի փողոցի վթարային շենքերն արդեն ապամոնտաժվել են։