Երևան

«Եթե շարունակվի այսպես, ստիպված կլինենք հրաժարվել համակարգից»․ Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարություն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, և հարթակի հետ կապված մենք դեռևս ունենք խնդիրներ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

«Ես կուզենայի հասկանալ այս օբյեկտիվ դժգոհությունները, որոնք մեր քաղաքացիներն ունեն, ինչու մինչ այս պահը դեռ լուծումներ չեն ստացել»,- ասել է Ավինյանը։ 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ալիկ Վարդազարյանն արձագանքեց, որ խնդիրներ ի հայտ են գալիս վարչարարություն իրականացնելիս և խիստ անհարմարություն են առաջացնում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական և համայնքային ծառայություններում։

Քաղաքապետի խոսքով՝  հազարավոր քաղաքացիներ դժգոհ են իրենցից, սակայն այդ օրենքն իրենք չեն փոխել, այդ պրոցեսների կազմակերպման պատասխանատուն իրենք չեն։ 

«6 ամիս անցել է։ Եթե շարունակվի այսպես, համակարգն աշխատեցնելու անհնարինության բերումով ստիպված կլինենք հրաժարվել դրանից»,- ասել է քաղաքապետը։