Երևան

«YES» հարթակը քաղաքապետարանի «Մեկ պատուհան»-ի լիարժեք այլընտրանքն է լինելու

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը:

Թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված այս նախագիծը համայնքային ծառայությունների միասնական հարթակ է, որը մուտք գործելով, քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող բոլոր գույքային միավորները, տրանսպորտային միջոցները, տվյալներ աղբահանության վճարների վերաբերյալ, առկա պարտավորություններն ու վճարումներ կատարել: Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն:

Հարթակը գործիքակազմով հնարավոր է ընտրել ցանկացած ծառայություն, ստեղծել դիմումներ, ներկայացնել քաղաքապետարան, ստանալ դրանց պատասխանները, որոնք նաև պահպանվելու են «Օգտատիրոջ գրասենյակում»: Հարթակը նաև ապահովում է նույն հնարավորություններն իրավաբանական անձանց համար՝ ընկերության տնօրենի օգտահաշվին կցելով տվյալ իրավաբանական անձի ինքնաշխատ ստեղծվող օգտահաշիվը:

Այս հարթակը էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների: Առաջնային տարբերակն արդեն հասանելի է yes.yerevan.am  հղումով: