Երևան

Բասկետբոլը Երևանում աճող ու խոստումնալից մարզաձև է․ Ավինյան (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

««Երևանի քաղաքապետի գավաթ» անվամբ անցկացվող միջազգային առաջնությունները ոչ միայն զարգացնում են սպորտային միջավայրը մեր քաղաքում, այլև խթանում են միջազգային համագործակցությունն ու մարզական ընկերությունը տարբեր երկրներից ժամանած թիմերի միջև։

Բասկետբոլը Երևանում աճող ու խոստումնալից մարզաձև է, և մենք նպատակ ունենք այն զարգացնել՝ ստեղծելով նոր ենթակառուցվածքներ, կազմակերպելով մրցաշարեր և խթանելով մարզական կրթությունը։

Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ զարգացնելով ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում»։