Երևան

«Արաբկիր» առողջության կենտրոնը առաջին անգամ հիմնանորոգվել է. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«1980-ական թվականներին կառուցված Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնը առաջին անգամ հիմնանորոգվել է՝ դառնալով ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ բուժհաստատություն։

Այսօր արդեն մեր քաղաքացիները բուժօգնություն են ստանում նոր պայմաններում՝ հագեցած վերջին սերնդի սարքավորումներով։

Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնին տրամադրվել է թվային և շարժական ռենտգեն սարքավորումներ»։