«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ինքն ու Սեդա Տեր-Մինասյանը չեն մասնակցի մանկապարտեզների ու դպրոցների սեփականաշնորհման գործընթացը քննող հանձնաժողովի աշխատանքներին։
Ըստ Թորոսյանի՝ խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը, սակայն, կմնա հանձնաժողովի կազմում. «Նա ցանկություն է հայտնել մնալ այդ հանձնաժողովում, որպեսզի 2019թ. իր արած գործը՝ մանրակրկիտ ուսումնասիրությունները, չմսխվեն»։ Նա նաև հիշեցրել է, որ Կուբատյանը, քաղաքապետարանում աշխատած տարիներին, այդ ուղղությամբ մանրակրկիտ աշխատել է և բավական նյութ կուտակել։