Երևան

Գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայտարարելու ենք Y.E.S. նախագծի մեկնարկի մասին. տեղեկացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Yerevan electronic services հարթակում գրեթե բոլոր ծառայությունները՝ թվայնացված, դեռևս web ֆորմատով, ունենալու ենք, մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ Y.E.S. հարթակը ունենա հավելվածներ Android-ի և IOS-ի համար»,- ասել է քաղաքապետը։

Ինչ վերաբերում է Հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ին, Տիգրան Ավինյանը նշել է, որ դրան անդրադառնալու են ոչ միայն թվայնացման, այլև՝ բիզնես պրոցեսների պարզեցման մասով. «Օրինակ, եթե ինչ-որ թուղթ ենք ուզում, և դա կարող ենք Էկենգ-ից ստանալ ավտոմատ կերպով, վստահորեն հենց այդպես էլ կանենք»,- ասել է քաղաքապետը։