Երևան

Դուք ձեր ստվերից եք վախենում. Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ընդդիմությանը մեղադրել է «սեփական ստվերից վախենալու» մեջ։ Ըստ նրա, այդ պատճառով է, որ չեն ցանկանում մանկապարտեզների ու դպրոցների օտարման գործընթացներն ուսումնասիրող հանձնաժողովում ընդգրկվել. 

«Այդտեղ դուք մեծամասնություն էիք լինելու։ Մենք ներառում ենք անգամ մեր կառավարման տարիները։ Եթե մեզ մեղադրում եք, թե հեղափոխական դեմքերից դարձանք խոշոր կապիտալի տեր, կոչ եմ անում վերցնել 2018թ․ մինչ օրս նախկին «Իմ քայլը» խմբակցության, գործող ՔՊ խմբակցության անդամների հայտարարագրերն ու ուսումնասիրել՝ որևէ մեկը որևէ գույք, որևէ ֆինանսական միջոց չի ունեցել, որ օրինական չի հիմնավորվել»։