Երևան

Կհետևենք, կվերանայենք. փոխքաղաքապետը՝ երթևեկության փոփոխությունների մասին

Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ 

«Աշխարհում չկա քաղաք, որի սկզբունքը հետևյալը չլինի. հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, որ օգտվում է տրանսպորտից, ավելի արագ հասնի, քան մեքենաները։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում։ Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի»,- նշել է փոխքաղաքապետը։ 

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն. 

«Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և վերանայումներ կանենք»,- ասել է նա։