Կոնսերվատորիայի դիմացի այգու վարձակալության պայմանագիրը մինչև 2030 թվականն ուժի մեջ է, բայց վարձակալը սնանկ է ճանաչվել, վճարում չի լինում. Երևանի ավագանու նիստին նկատել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը՝ հավելելով, որ այն անխնամ վիճակում է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Կոնսերվատորիայի դիմացի այգու վարձակալության պայմանագրի խզման փուլում են գտնվում.
«Հուսով ենք՝ այդ խնդիրը վերջնականապես կլուծվի, որովհետև Ձեր մտահոգությունները մենք էլ ենք կիսում, այս պրոցեսն էլ սկսել ենք մոտավորապես 1.5 տարի առաջ»,- նշեց քաղաքապետը։
Նրան զեկուցեցին, որ գործը վճռաբեկ դատարանի վարույթում է.
«Ընդունել է վարույթ, գործի քննությունն առանց դատական նիստի է կայանում, գրավոր ընթացակարգով, մոտակա ժամանակներս դատական ակտը կստանանք»։