Երևան

«Եթե վատը ասում եք, լավն էլ ասեք». Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան

«Եթե վատը ասում եք, լավն էլ ասեք». Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան

Արցախահայերի համար բազմաթիվ լավ ծրագրեր են արվում. Երևանի ավագանու նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը։

«Եթե վատը ասում եք, խնդրեմ՝ լավ կողմերն էլ ասեք, որ, այո, պետությունը աջակցում է, փորձում է արցախցու մատից փուշ հանի. այդ լավ բաներն էլ ասեք»,- ասել է Լևոնյանը։ 

Դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանին՝ Լևոնյանը նշեց. «Եթե դուք վատ եք զգում, որ իմ կոլեգան Ձեզ կամ ձեր թիմին ասել է՝ փող բաժանողների, ընտրություն կեղծողների քաղաքական թիմի ներկայացուցիչ, և Ձեզ համար դա հանելուկ է, ես պետք է հիասթափեցնեմ՝ Դուք այդ քաղաքական ուժի պիլոտային դեմո տարբերակն եք»,- ասաց Լևոնյանը։ 

Արշակ Սարգսյանը տեղից արձագանքեց. «Ստում եք»։ Նրանց միջև լեզվակռիվ սկսվեց։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական