Երևան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են. Երևանի ավագանու նիստում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այնուամենայնիվ, հարակից հատվածներում նույնանման ռիսկ դեռևս առկա է, դրա համար ամբողջությամբ այդ հատվածը չի բացվել, և լուծումներ ենք փնտրում»,- ասել է Ավինյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման մրցույթն արդեն կայացել է, ու տարվա ընթացքում կմեկնարկի շինարարության փուլը։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական