Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ խնդիրների և դրանց լուծման նպատակով տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» այս տարվա առաջին նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են ուսման վարձի մասնակի փոխհատուցման և կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:
