Երևան

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։

Աշխատանքների սկզբնական փուլում

  • ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները,
  • որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում,
  • այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: