Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:
- Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց:
- Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ: