Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։
Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»։