Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը պարգևատրում է մեր քաղաքի բուժհաստատությունների աշխատակիցներին։ Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը դառնում է լավ ավանդույթ։ Ավանդույթ՝ որը ծնվել է սրտանց, և որը բոլորիս համար դարձել է հարգանքի ու երախտագիտության օր։
Բժշկի գործը սովորական աշխատանք չէ։ Դուք ամեն օր կանգնած եք մարդկանց կողքին՝ դժվար ու պատասխանատու պահին։ Ձեր աշխատանքով դուք առողջություն եք վերադարձնում ու հաճախ՝ ուղղակի փրկում կյանքեր։
Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին»։