Երևան

Շատ շուտով կհայտարարենք YES ծառայությունների միասնական հարթակի գործարկման մասին․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։

Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված նորարարական համակարգերն արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։

Նույն վայրում գործող տոմսային համակարգի կառավարման և մոնիթորինգի կենտրոնը իրականացնում է հասարակական տրանսպորտի և տոմսային հասույթի մշտադիտարկում և վերլուծություն։

Շատ շուտով կհայտարարենք նաև YES ծառայությունների միասնական հարթակի գործարկման մասին, որը ևս մեկ կարևոր քայլ է քաղաքային ծառայությունների թվայնացման և մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Վերջինի մասին շուտով կպատմենք»: