Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ հասցեներում բարեկարգվել են շենքերի բակերը, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, ավելացվել են կանաչապատ տարածքները:
Ընդհանուր առմամբ 2025 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապամոնտաժվել է 11 ավտոտնակ և 14 շինություն: