Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկում է մի նախագիծ, որը վերափոխելու է ոչ միայն գրադարանը, այլև համալսարանի գիտակրթական միջավայրը, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Քաղաքապետարանի համար սա կարևոր նախաձեռնություն է, քանի որ նախագիծը չի սահմանափակվում համալսարանի պատերով։ Այն բաց է լինելու նաև երևանցիների համար՝ դառնալով գիտելիքի, նորարարության և ստեղծագործ մտքի տարածք բոլոր ցանկացողների համար։
Շնորհակալություն նախաձեռնության հեղինակներին՝ «Կերոն» զարգացման հիմնադրամին, միջազգային գործընկերներին, համալսարանի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր հավատացել ու աշխատել են այս նախաձեռնության իրականացման համար»,- գրել է քաղաքապետը։