Երևանում շարունակվում են վերգետնյա լարերի՝ ստորգետնյա անցկացման աշխատանքները, որոնք միաժամանակ նպաստում են և՛ քաղաքի տեսքի բարելավմանը, և՛ ենթակառուցվածքների անվտանգ ու արդյունավետ շահագործմանը։ Այս մասին սոցցանցի էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աշխատանքներն արդեն մեկնարկել են նաև Նալբանդյան փողոցում։ Ծրագիրն արդեն իրականացվել է Խորենացի, Ամիրյան, Վարդանանց, Հանրապետության փողոցներում, իսկ Թումանյան փողոցում, Մյասնիկյան և Աճառյան պողոտաներում աշխատանքները շարունակվում են։
Ապագայում ստորգետնյա լուծումներ կտրվեն նաև Աբովյան, Դեմիրճյան, Արգիշտի և Մելիք Ադամյան փողոցներում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայում»,- գրել է նախարարը։