Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն։
Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն։
Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն։
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:
Մանրամասները՝ տեսանյութում։