Երևան

«Քսանից ավել բենզալցակայան ենք քանդել». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քանդվել են այն բենզալցակայանները, որոնք ունեն փաստաթղթային, նորմատիվային լուրջ խնդիրներ․

«Այս տարի ևս բենզալցակայանների մեծ մասն ունեն խախտումներ։ Ոմանք՝ ոչ իրենց մեղքով, այլ՝ պետական մարմինների քաղաքականության փոփոխության հետևանքով»,- ասել է նա՝ հավելելով, որ հանդիպել են բենզալցակայանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ․

«Պայմանավորվել ենք՝ բոլոր այն բենզալցակայանները, որ նորմատիվային խախտումներ չունեն, որոնց խախտումները պետության կամ քաղաքի քաղաքականության փոփոխության հետևանքով են, նորմալ թույլտվություն են ստանալու։ Իսկ որոնք ունեն խախտումներ, պետք է դիտարկել տեղափոխման հարցը։ Մի քանի բենզալցակայան պետք է քանդել։ Որովհետև մենք 2023թ. 20-ից ավել բենզալցակայաններ քանդել ենք արդեն։ Որոնք իրավական առումով խնդրահարույց են, բոլորը քանդել ենք։ Չեմ բացառում՝ դրանցից մի քանիսը մնացած լինեն, բայց հիմնական աշխատանքն արդեն արվել է»։