Երևան

Եզրափակիչ ելույթով հանդես կգա օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգում՝ բաց երկնքի տակ, մենք վայելեցինք Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստների ներկայացումները։

Հունիսի 13-ին Երևանի բալետային փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը»։