Երևան

«Երևանի սեփական եկամուտներն ավելացել են». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանի սեփական եկամուտներն ավելացել են». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ պլանավորածի 103.1%-ը, որից սեփական եկամուտները կատարվել են 113.1 %-ով. ԱԺ-ում 2024թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այսինքն, Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները 13.1%-ով ավել է հավաքագրել՝ 71 մլրդ 199 մլն դրամ։ Միաժամանակ նշեմ, որ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավել է 2023 թվականի փաստացի ցուցանիշից 21 մլրդ 100 մլն դրամով»,- նշել է Ավինյանը։ 

Պետական բյուջեից տրամադրվող պետական հատկացումներն ու սուբվենցիաները կազմել են 955 մլն դրամ, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետբյուջեից ստացվող միջոցները, նախատեսված 34 մլրդ-ի փոխարեն, փաստացի մուտքագրվել է 30 մլրդ, իսկ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան և Երևանի քաղաքապետարանի սեփական լիազորությունների իրականացման համար տրամադրվող դոտացիան նախատեսվել և մուտքագրվել է, համապատասխանաբար, 8.4 և 4.8 մլրդ դրամ։ 

«Ուզում եմ ասել, որ տարեկան տենդենցը պետական այս տեսակի աջակցություններում գնալով նվազում է, և Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտներն է ավելացնում»,- հայտնել է Երևանի քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական