Երևան

«Ամենաբարդ հատվածն անցել ենք, մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամենաբարդ հատվածն անցել ենք, մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Աջափնյակի մետրոյի կայարանի նոր նախագիծը, որը, երևի, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից է, եթե ոչ՝ ամենաբարդը, անցել է համալիր փորձաքննություն. մոտ 7 ամիս ժամանակ է ծախսվել դրա վրա». ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Պետք է նաև հասկանալ, որ այս կարգի նախագիծ պետությունը 40 տարի չի արել։ Ես առանց հոգնելու և վստահ ասում եմ. մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, ընդամենը պետք է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը և համապատասխան ֆինանսավորում հատկացնել, հետո արդեն՝ տեխնիկական մրցույթն իրականացնել։ Ամենաբարդ հատվածը, կարծում եմ, անցել ենք», - նշել է Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական