Երևան

Սա վերջին ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է. քաղաքապետ

Սա վերջին ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է. քաղաքապետ

2024 թվականին Երեւանի բյուջեի  փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 21 մլրդ 100 մլն դրամով: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի համապատասխան մասի վերաբերյալ զեկույցը:

Պետական բյուջեից Երեւան քաղաքին տրամադրվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, կազմել են 955 մլն դրամ, իսկ պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները նախատեսված 34 մլրդ դրամի փոխարեն փաստացի  մուտքագրվել է 30 մլրդ դրամ:

Որոշակիորեն նվազել են նաև հատկացվող դոտացիաները:

2024 թվականին իրականացվել է 113,7 մլրդ դրամի ծախս, ինչը նախատեսվածի 94,5 տոկոսն է: Քաղաքապետի գնահատմամբ սա վերջին ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է:

Տիգրան Ավինյանը մանրամասն ներկայացրել է մայրաքաղաքում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները, անդրադարձել նաևընթացող ծրագրերին:

Զեկույցն  ամփոփելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, գերակատարվել են սեփական եկամուտները, ինչպես նաևիրականացվել են ռեկորդային ծավալի աշխատանքներ:

Քաղաքապետը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հունիսի 11-ին համատեղ նիստն անցկացրել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ևշրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային ևբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական