Երևան

Գարնան ամիսներից օդի որակի խնդիրը սկսում է մեղմվել. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակին։

Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանի պահանջով տեղադրված օդի որակը չափող 172 սարքերից ստացվել է 35 ցուցանիշ, որը լավ միջակայքի մասին է խոսում։ Ըստ նրա, շատ կարևոր է հասկանալ մեր օդի որակի խնդրի հիմնական հատվածը ինչից է։

«Հաջորդը պետք է խոսեինք օդի որակի բարելավման քառամյա ծրագրից, և շատ կարևոր են տվյալները, որ արձանագրում ենք. աշնան վերջին ամիսներից սկսած՝ խնդիրը սկսում է սրվել, գարնան ամիսներին փուլ-փուլ սկսում է մեղմվել, գրեթե չեզոքանում է»,- ասել է նա։