Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Հունիսի 2-ից հունիսի 8-ը մետրոպոլիտենը սպասարկել է 511 հազար 007 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
- 714՝ երեք վագոնանի,
- 1182՝ երկու վագոնանի,
- 1024՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100 %
Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։