Երևան

Լրատվամիջոցը պարտավոր է հրապարակավ ներողություն խնդրել Երևանի քաղաքապետից. Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Oragir.News -ը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ զրպարտող նյութ էր հրապարակել։
Նշեմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դատական հայց էր ներկայացրել նշված լրատվամիջոցի դեմ՝ հրապարակված նյութում զրպարտություն պարունակող տեղեկատվություն տարածելու համար։

Տեղեկացնում եմ, որ դատարանի որոշմամբ, լրատվամիջոցը պարտավոր է իր կայքի միջոցով հրապարակավ ներողություն խնդրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից՝ վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություն հրապարակելու, տարածելու և նրա գործարար համբավն արատավորելու համար։ Բացի այդ, լրատվամիջոցը պարտավորվում է փոխհատուցում վճարել զրպարտության և վիրավորանքի համար։

Փոխհատուցված գումարը Երևանի քաղաքապետը կուղղի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկի վարձի վճարմանը»։