Երևան

Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են փողոցները:

Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի արագ և որակյալ մաքրում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Այս մեքենաները երաշխավորում են ոչ միայն սանիտարական մաքրում, այլև ձմռան ամիսներին ձյունը մաքրելու, աղով և ավազով մշակելու գործառույթներ։ Նոր փոշեկուլ մեքենաներն սպասարկելու են բոլոր վարչական շրջանները:

Մանրամասները՝ տեսանյութում։