Երևան

Ապամոնտաժվել են մի շարք շինություններ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված քարե շինությունները: Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են: