Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մի շարք քաղաքական շրջանակներ մեկնաբանում են Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքը։ Ցանկանում եմ հակիրճ ընդգծել՝ բոլորի համար։
Երևանի գործող քաղաքային իշխանությունների կողմից հայտարարված տրանսպորտային բարեփոխումները շարունակվելու են՝ ներառելով նոր շարժակազմերի ձեռքբերում, տեխնիկական արդիականացում և հարմարավետության բարձրացում։ Մեր կողմից հայտարարված բոլոր ծրագրերը մեծ թափով շարժվելու են առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կասեն կամ կանեն ընդդիմադիր գործիչները։
Մենք շարունակում ենք մեր գործը` առանց աղմուկի, առանց շոուի, հստակ քայլերով և երևանցու մասին մտածելով»։