Երևան

Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: 

Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։ Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Կարմիր խաչի մարդասիրական գործունեությունը և ընդգծել, որ համայնքը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև իրագործված ու ընթացիկ ծրագրերին, նախանշել առաջիկա անելիքները: