Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզներից երեքի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել.
«Դրանք 137, 147 և 109 մանկապարտեզներն են։ Իրավապահ տարբեր մարմինների կողմից քրեական գործեր են կազմվել։ Կա մեկ մանկապարտեզ, որի խնդիրները Երևանի քաղաքապետարանը ֆիքսել էր, մեր վերահսկողության վարչությունն այս պահին այդ մանկապարտեզի շինարարական աշխատանքների փաստաթղթերի վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում։ Այս պահին երեք մանկապարտեզ կա, որոնց շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր։ Եվս մեկի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- ասել է նա։