Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է անձրևներից հետո մայրաքաղաքում ջրի կուտակումների խնդիրներին։
Նրա խոսքով՝ 2023-24թթ․ ընթացքում մեծ ծավալի կոյուղատար ցանց է անցկացվել վայրերում, որտեղ դրանք չեն եղել։
Առաջիկայում մի շարք հասցեներում կոյուղատար կկառուցվի կամ կվերափոխվի հնամաշ կոյուղատարը.
«Սրանով լուծում ենք մի քանի խնդիր։ Այն վայրերում, որտեղ առհասարակ կոյուղատար համակարգ չկա, կունենանք»,- ասել է նա՝ հավելելով, որ այս խնդիրը վերաբերում է շուրջ 12 հազար մարդու։ Բացի այդ, դեռ ԽՍՀՄ տարիներին կառուցված կոյուղատար համակարգը վերանորոգելով կմեղմեն իրավիճակը. «Մեր միջոցների հաշվին, ինչպես նաև կառավարության ու այլ գործընկերների միջոցով, բնականաբար, «Վեոլիա-ջուր» ընկերությունն էլ իր ներդրումները կանի, Երևանում իրավիճակը գնալով պատշաճ լինի»,- ասել է նա։
Կոստանյանը նաև շեշտել է, որ Երևանում տեղացող անձրևների ինտենսիվության պայմաններում, երբ 15-20 րոպեում մեկ ամսվա չափ տեղումներ են լինում, ցանկացած իդեալական համակարգ էլ չի կարողանա այդ հոսքն ընդունել, ու խնդիրներ չծագեն։