Երևան

Քննարկվել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության ուղղությունները

Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում այցելել ենք Մադրիդ և հանդիպել Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքաօետ Տիգրան Ավինյանը։ 

«Քննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։ Համոզված ենք, որ այս գործընկերությունը կնպաստի երկու քաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը»,- գրել է քաղաքապետը։