Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Մադրիդում է։
«Հանդիպել ենք Մադրիդի հասարակական տրանսպորտի տարածաշրջանային համընկերության նախագահ և Մադրիդի համայնքապետարանի բնակարանային, տրանսպորտի և ենթակառուցվածքների գծով խորհրդական Խոսե Ռոդրիգո Դոմինգեսի հետ
Մադրիդի Տրանսպորտի Կոնսորցիումը համակարգում է քաղաքի ողջ հանրային տրանսպորտը՝ սահմանելով սակագները, երթուղիներն ու ժամանակացույցը
Քննարկում ենք հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը` կենտրոնանալով խելացի տեխնոլոգիաների, բջջային հավելվածների և անկանխիկ վճարային համակարգերի ներդրման վրա
Կենտրոնը նաև վերահսկում է հանրային տրանսպորտի ծառայությունների որակը»։