Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Քաղաքի օրենսդիր մարմնի դերում այսօր 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Նախապես ուղարկված 69 զեկույցներից աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն յոթը, որոնք էլ ներկայացվեց ավագանու քննարկմանն ու հաստատմանը:
Ավագանու պատանի անդամները խոսել են քաղաքային տնտեսության տարբեր խնդիրների մասին, ներկայացրել իրենց՝ Երևանն առավել հարմարավետ դարձնելու վերաբերյալ առաջարկները: