Երևան

Հունիսի 6-ին տեղի կունենա երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնի բացումը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 6-ին, ժամը 20:00-ին:

Թումանյանի անվան զբոսայգում կառուցվում է 8 հարկանի շենքի բարձրությամբ, բեմական ենթակառուցվածքներով, տեխնիկական հագեցվածությամբ, բալետային պրոֆեսիոնալ հատակով, հանդերձարաններով, արտիստների սպասարկման և ելույթների համար նախատեսված բոլոր հնարավորություններով հսկայական բեմահարթակ, որը նոր խոսք ու փորձառություն է մեր իրականության մեջ: